Wednesday, 01 07 2026
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ

Քաղաքական ուժերը արժեզրկվել են. Արման Մելիքյան

«2008 թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ վերաիմաստավորել իր տեղը և ժամանակի ընթացքում կորցրեց կողմնակիցների մեծ մասին: Սա բերեց հոռետեսության, մեծացավ արտագաղթը: Այսօր հերթական նախագահական ընտրություններին մոտենում ենք հուսալքության և հոռետեսության մթնոլորտում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Արման Մելիքյանը:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքերով՝, նախորդ նախագահական ընտրության ժամանակ ժողովուրդն ուներ մեծ պատրանքներ ընդդիմադիր ուժերի նկատմամբ, այսօր հանրությունը քաղաքական ուժերի հետ որևէ հույս չի կապում: «Քաղաքական ուժերը գնացին գործարքների, ընդդիմությունը` գործարքների և ներքին տրոհումների ճանապարհով»,- ասել է Արման Մելիքյանը և եզրակացրել, որ խորհրդարան անցած ուժերից որևէ մեկը չի կարող սեփական թեկնածուով հանդես գալ նախագահի ընտրություններում և հաղթել, եթե անգամ արդար ընտրություններ անցկացվեն:

Համեմատություն անցկացնելով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածի միջև, Արման Մելիքյանը նշել է, թե չի հավատում ԲՀԿ-ի ընտրազանգվածի իրական լինելուն. «Բարգավաճ Հայաստան»–ի աջակիցներին մենք փողոցում չենք տեսել, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներին տեսել ենք: Այսինքն, այն թվերը, որ ներկայացված են խորհրդարանում, ես չեմ հավատում: Կա քվե, որը չի արտացոլում իրական պատկերը: Ես մեծ վերապահումով եմ վերաբերվում ցանկացած համապետական ընտրությունների թվական պատկերին: 91 թվականից հետո Հայաստանում արդար ընտրություն չի անցկացվել»:

Արման Մելիքյանն անդրադարձել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու թեմային` ասելով, որ այդ դեպքը եզակի չէ, խնդիրներ կան նաև առողջապահության, քաղաքաշինության ոլորտներում, որոնցում կոռուպցիոն խնդիրներ են ի հայտ եկել: Սակայն, ըստ նրա, իշխանական համակարգն ամբողջությամբ կոռումպացված է, իսկ գործերի հարուցումը կատարվում է ընտրողաբար, ինչը նախընտրական իմաստ է ստանում. «Հայաստանում արդարադատության ոլորտը դեֆորմացված է, և թիրախային այս քայլերը իշխանության ինքնագովազդի դեր են խաղում: Երբ արդարադատությունը ընտրողաբար է կիրառվում, մենք չենք կարող խոսել իրավական պետության մասին»: Վազգեն Խաչիկյանի ձերբակալությունն էլ Արման Մելիքյանը համարում է ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու քայլ: Այնինչ, ըստ նրա, համակարգային փոփոխություն է պետք մեր երկրում:

Արման Մելիքյանը նշել է, թե իրականում մարտի մեկի դասերը դեռ չենք քաղել, և եթե հաջորդ ընտրություններում կրկին նույն իրավիճակը սեղծվի, իշխանությունը կգործի նույն կերպ: Պարզապես այսօր իշխանությունն ավելի լավ վիճակում է գտնվում` նպաստելով, որ այս տարիներին ՀԱԿ-ը մասնատվի:

«Հայաստանում չկա քաղաքական օրակարգ, կա միայն իշխանության գալու հարց: ՀԱԿ-ը, օրինակ, ասում է, որ եթե գա իշխանության, ամեն ինչ կգնա դեպի լավը, բայց ոչ ոքի չի բացատրել դրա տեսլականը»,- ասել է Արման Մելիքյանը` հավելելով, որ մեր երկրում ընտրությունների կեղծումը հանգեցրել է քաղքական ուժերի արժեզրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում