Thursday, 02 07 2026
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում

Անկարան թուրք-հայկական երկխոսության կոչ է հնչեցնում. «Ազատություն»

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն ևս խոսել է 1915 թվականին հայերի կրած «անմարդկային» տառապանքների մասին և երկխոսության կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի միջև:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ բրիտանական The Guardian պարբերականում հրապարակված հոդվածում Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած աննախադեպ հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել «20-րդ դարի սկզբին իրենց կյանքը կորցրած» հայերի թոռներին, նմանօրինակ երկխոսության եզակի հնարավորություն է ընձեռում։ Դավութողլուն, այդուհանդերձ, որևէ խոսք չի ասել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Անկարայի պատրաստակամության մասին:

«Թուրքերը և հայերը հարաբերություններ են ունեցել դարեր շարունակ», – գրել է Թուրքիայի արտգործնախարարը, – «Հայերը Օսմանյան կայսրության ամենալայնորեն ինտեգրված համայնքներից էին, որոնք մեծապես հարստացրել են կայսրության սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքը, և անասելի արժեք են ներկայացրել կայսրության զարգացման տեսակետից պատերազմների և խաղաղության հաջորդական շրջաններում»:

«Օսմանյան հայերի ազդեցությունը երկրի ինտելեկտուալ կյանքում և արվեստի բնագավառում հնարավոր չէ գերագնահատել… Էդգար Մանասը, ևս մեկ հայ, Թուրքիայի ազգային հիմնի ստեղծողներից մեկն էր: 19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը առանձնացել է օսմանյան սուլտանների կողմից պատվիրված և հայ ճարտարապետների կողմից կառուցված շինություններով, հատկապես Բալյան ընտանիքի կառուցապատողներով: Առանձնահատուկ հիշատակման են արժանի Ստամբուլի այնպիսի հանրահայտ ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են կայսերական Դոլմաբաղչե և Բեյլերբեյի պալատները, որոնք վերագրվում են Բալյաններին, այնպես, ինչպես Բոսֆորի երկայնքով կառուցված մի քանի նշանակալից մզկիթներ», – գրել է Դավութօղլուն:

Շարունակելով` Թուրքիայի արտգործնախարարը գրել է, թե հայերը «մեծապես տուժել են» Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

«Հայկական համայնքի մի զգալի մասի տեղահանման հետևանքները անընդունելի էին և անմարդկային», – հավելել է Դավութօղլուն` իր օգտագործած այս ձևակերպումներով զգալիորեն հեռանալով տասնամյակներ շարունակված Հայոց ցեղասպանության ժխտման` Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական թեզից:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում