Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ «ապագայի նյութը»՝ գրաֆենը, որը հեղափոխություն է խոստանում տեխնոլոգիաների շատ ոլորտներում, այնքան էլ անվտանգ չէ: Այն կարող է կործանիչ ազդեցություն ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա՝ գրում է Gizmag-ը:
Շատերն այս յուրահատուկ հատկություններով նյութը կապում են ողջ էլեկտրոնային արդյունաբերության ապագայի հետ: Այն պողպատից ավելի թեթև է, ճկվող, ունի բարձր էլեկտրահաղորդակցություն և բաղկացած է ածխաթթվի ատոմների ընդամենը մեկ շերտից:
Պարզվել է, որ նյութը գրունտային ջրերում հայտնվելով՝ գրաֆենի հեքսագոնալ կառույցը սկսվում է քայքայվել, դրա միկրոմասնիկները բավականին արագ կորցնում են իրենց կայունությունը և չեն կարող զգալի վնաս պատճառել: Իսկ ահա մակերեսային ջրերի գրաֆենային աղտոտվածությունը կարող է քայքայել կենդանի օրգանիզմների բջիջների մեմբրանները, ինչն էլ պայմանավորված է դրա՝ թունավոր լինելով:










































