ՄԱԿ-ի և ԱՊԼ գլխավոր քարտուղարներ Պան Գի Մունն ու Նաբիլ Ալ-Արաբին փորձեր կձեռնարկեն Սիրիայի կառավարության և ապստամբների միջև ժնևյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Այս մասին հաղորդել է ITAR-Tass-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Աբու-Դաբիում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում:
«Քննարկման ընթացքում նրանք պայմանավորվել են միասին աշխատել՝ վերսկսելու համար ժնևյան բանակցությունները»,- նշվել է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ը՝ Պան Գի Մունը և Նաբիլ Ալ-Արաբին համակարծիք են, որ Սիրիայում հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները անհամատեղելի են երկրում հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերի հետ:









































