ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դաշինքի անդամ երկրներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Նա համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցում:
«Պետք չէ անվերջ նվազեցնել ռազմական ծախսերը, փոխեք այդ միտումը և քայլ առ քայլ ավելի շատ միջոցներ ներդրեք պաշտպանության մեջ», – ընդգծել է Ռասմուսենը՝ հավելելով, որ Ռուսաստանը 30%-ով ավելացրել է ռազմական ծախսերը՝ այն դեպքում, երբ որոշ եվրոպական երկրներ նվազեցրել են 40%-ով:









































