Կրամատորսկում ուժային գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ: Ուկրաինացի զինծառայողները վերցրել են քաղաքը վերահսկողության տակ: Այս մասին գրում է Interfax-ը:
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում մարտեր են ընթանում հեռտուստաաշտարակի մերձակայքում: Այստեղ անջատողականները կիրառում են ականանետներ, ծրագրում հրկիզել մոտակայքով անցնող տրանսպորտը: ՆԳ նախարար Արսեն Ավակովը հաստատել է, որ տուժել են իրավապահներից մի քանիսը:
Լուգանսկում զինկոմիսարիատի շենքը գրավել են ֆեդերալացման կողմնակիցները: Այստեղ նաև իրավապահները երկու ցուցարարի են վիրավորել, որոնցից մեկը զոհվել է:
Ուկրաինայի ազգային գվարդիայի և ֆեդերալացման կողմնակիցների միջև մարտեր են ընթանում նաև Դոնեցկի Մարիուպոլ քաղաքում: Այստեղ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել է քաղաքի կենտրոնը, որտեղ բավականին դաժան մարտեր են ընթանում: Նշվում է, որ քաղաքի կենտրոնում նախապես հավաքվել էին 300 բնակիչներ՝ ուժայիններին դիմադրություն ցույց տալու համար:
Բացի այդ, քաղաքի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները հայտնում են ուկրաինացի ուժայինների՝ քաղաքային խորհրդի գրոհը սկսելու մասին:







































