Հիսուս Քրիստոսի Հարության՝ Սբ Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի, ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց Հաղորդության տոնը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության գարնանային զարթոնքի հետ:
Տոնի խորհրդի մանրամասները՝ տեսանյութում:




































