Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Լևոն Բարսեղյանն առաջարկություն է ուղարկել ԱԺ 73 պատգամավորներին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 31-ին առաջարկություն է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցեներ ունեցող բոլոր 73 պատգամավորներին:

Առաջարկի նպատակը Հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնելն ու նույն հեռուստաընկերության հաղորդումները առևտրային գովազդից օրենքով ազատելն է:

Նամակը` կից հիմնավորումներով ներկայացվում է ստորև.

«…Ձեզ եմ դիմում Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի ֆինանսավորման և բովանդակային զարգացման մի առաջարկով, խնդրում եմ պատշաճ ուշադրության արժանացնել առաջարկս և դրա հիմքերը:

Ես, որպես Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ և Հ1 հեռուստաալիքների գովազդային ծավալների ու գովազդի զետեղման քաղաքականության 2011, 2012 թվականների մշտադիտարկման ծրագրերի ղեկավար, մանրամասնությամբ ուսումնասիրելով Հ1-ի գովազդային ծավալները, գործող օրենսդրության խախտումները եթերում, Հ1-ի ֆինանսավորման աղբյուրները, ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելուց հետո իրադրության բարեփոխման համար մի քանի անգամ առաջարկություններ եմ ներկայացրել ՀՀ Ազգայի ժողովին, դրանք ուղարկելով ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Վերջին հաշվետվությունը մոնիտորինգի արդյունքների մասին, դրանում եղած առաջարկներով` ծանուցագրով նամակներով ուղարկել եմ 5 հանձնաժողովների նախագահներին` ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա.Դավթյանին, Ն.Զոհրաբյանին, Է.Վարդանյանին, Դ.Հարությունյանին և Գ.Մինասյանին, էլեկտրոնային տարբերակով` ևս մի քանի պատգամավորների, ինչպես նաև հրապարակել եմ դրանք մեր կազմակերպության համացանցային կայքում:

Հիմա, երբ ընթանում են ՀՀ 2013թ. բյուջեի նախագծի քննարկումները, նպատակահարմար եմ համարում դիմել Ձեզ, ի թիվս այլոց, համառոտ ներկայացնելով առաջարկներս:

Առաջարկի ընդհանուր գաղափարը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման կայունացումն է, հնարավոր ստվերային գովազդային փողերի շրջանառության կրճատումը գովազդային շուկայից, հանրային նշանակության եթերաժամանակի ավելացումը հանրային հեռուստաընկերության եթերում:

Ա.Ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հրապարակած տարեկան հաղորդումների, Հայաստանի պետական բյուջեից Հանրային հեռուստաընկերությանը կատարված ֆինանսական հատկացումները` պետական դրամաշնորհները, 2006-2011 թվականներին կազմել է մոտ 2,2-2,45 մլրդ դրամ/տարեկան: Նույն այդ հաղորդումների համաձայն, առևտրային եկամուտները (ներառյալ գովազդային, հովանավորչական գումարները և վաճառված եթերաժամանակից ստացվածը, այդ թվում քաղաքական գովազդի համար վաճառվածից) կազմել են 0,335-0,983 մլրդ դրամ:

Ըստ ՀՀՌԽ հաղորդած տեղեկությունների, Հանրային հեռուստաընկերությունը ինքնուրույն չի զբաղվում գովազդի միավորների վաճառքով, այլ` տարեկան գովազդի իրացման իրավունքը ամբողջությամբ վաճառում է միջնորդ ընկերությանը: Նախորդ պարբերությունում նշված առևտրային եկամուտները հանրային հեռուստաընկերությունը ստացել է գովազդի իրացմամբ զբաղվող միջնորդ կազմակերպությունից:

Բ.ՀՀՌԽ տարեկան հաղորդումների մեջ, և այլ աղբյուրներում, որոնելով և չգտնելով Հ1 հեռուստաընկերության եթեր հեռարձակած առևտրային գովազդի և հովանավորչության հիշատակումների եթերաժամանակի ընդհանուր և ճշգրիտ ծավալը, 2011 թվականի ամբողջ ընթացքում մեր կազմակերպությունը տեսագրեց Հ1 հեռուստաալիքի ամբողջ այն եթերաժամանակը, ինչ հեռարձակվում էր Գյումրիում, ներառյալ գիշերային դադարները: Տեխնիկական պատճառներով չի տեսագրվել հաղորդումների 6,7 տոկոսը: Ապա վայրկյանի ճշգրտությամբ մենք հաշվել ենք մեր ունեցած տեսագրություններում առկա և եթեր հեռարձակված գովազդային և հովանավորչական հոլովակների ընդհանուր ծավալը, որը կազմել է 636 ժամ, 53 րոպե 22 վայրկյան: Այդքան փաստացի առևտրային գովազդ (ներառյալ հովանավորչության մասին հոլովակների հատվածներ) է պահվում մեր արխիվի` Հ1 հեռուստաալիքի 2011 թվականի հաղորդումների ամբողջ ծավալի 93,3% տեսագրություններում: 636 ժամ, 53 րոպե 22 վայրկյան ծավալում որևէ անոնս չկա, և, եթե որևէ անոնսում 5 վայրկյան խոսվել է հովանավորի մասին, միայն այդ 5 վայրկյանն է հաշվարկվել վերոհիշյալ ծավալում որպես գովազդ:

Գ.2011 թվականի ընթացքում զանազան եղանակներով, ուղղակի և անուղղակի մենք փորձեցինք տեղեկանալ Հ1 հեռուստաընկերության եթերում գովազդի 1 րոպեի գները և մոտավորապես հաշվարկել 1 րոպեի տարեկան միջին գինը, որը կազմում է 150-180 հազար դրամ/րոպե:

Դ.Մի քանի օր առաջ ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Լ.Զուրաբյանի հարցին, ասել է, թե իր ունեցած տեղեկություններով Հ1-ի եթերում գովազդի 1 րոպեի գինը կազմել է 120-130 հազար դրամ: Վերոհիշյալ թվերի համադրությամբ մենք կազմել ենք, և Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման (այդ թվում պետական բյուջեից դրամաշնորհների և առևտրային եկամուտների չափսերը), և գովազդ իրացնող միջնորդ կազմակերպության մոտավոր եկամուտների համադրված դիագրամը:

Ինչպես նկատում եք դիագրամից, իրացված գովազդային րոպեն` 120 հազար դրամ միջին գնի դեպքում, միջնորդ կազմակերպությունը, որպես կանոն, ունեցել է մոտ երկու անգամ ավելի եկամուտ, քան Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվել է պետական բյուջեից` հարկատուների միջոցներից: և միջնորդ կազմակերպությունը գովազդի իրացումից տարբեր տարիներին ունեցել է մոտավորապես 4,5-12 անգամ ավելի եկամուտ, քան այդ կազմակերպությունից Հ1 հեռուստաընկերությունն ստացել է իր հաղորդումներում գովազդի տեղադրման իրավունքի տրամադրման դիմաց: Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ միջնորդ կազմակերպության եկամուտները մոտավոր են բերված այս դիագրամում, իսկ 2006-2010 թվականների համար հաշվարկված է 2011 թվականին մեր տեսագրություններում առկա և հաշվված գովազդի ծավալի չափով: Իրականում դժվար է ասել, գովազդը 2006-2010 թվականներին Հ1-ի եթերում ավե՞լ է եղել 2011 թվականի ծավալներից, թե՞ պակաս, այդպիսի հաշվարկ այդ տարիների համար դեռ չի հրապարակվել, այդ տվյալները չկան ՀՀՌԽ 2006-2010թթ. հաղորդումներում նույնպես, այդ տվյալները չեն հրապարակել նաև օրենքով` գովազդային օրենսդրության վերահսկողությունն իրականացնող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:

Ե.Առանձին դիտարկելով դիագրամի միայն 2011 թվականի հատվածը, ակնհայտ է դառնում, որ միջնորդ կազմակերպության եկամուտը մոտավորապես 4,5 անգամ ավելին է, քան դրանից Հ1-ին գովազդի իրացման իրավունքի դիմաց մասհանումը, և 2 անգամ ավելին է, քան Հանրային հեռուստաընկերությանը հատկացրել է Ազգային Ժողովը` 2011 թվականի բյուջեով: Ստացվել է, որ Հ1-ը, ունենալով առնվազն 4-5 մլրդ դրամի գովազդային պոտենցիալ, պետական բյուջեից ստացել է դրա կեսի չափ գումար, իսկ իր ընդհանուր բյուջեն կազմել է իր գովազդային պոտենցիալի 60-70 տոկոսը: Արդյունքում միջնորդ կազմակերպությունը, հիմնականում հարկատուների միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերության շնորհիվ, բազմապատիկ եկամուտների տեր է դարձել:

Հասկանալի է որ, միջնորդ կազմակերպության ունեցած եկամտի չափը շատ ավելի կգերազանցի Հ1-ի գովազդյին եկամտին և պետբյուջեից հատկացման դրամաշնորհային ծավալին, եթե 2011 թվականի գովազդի միջին գին ընդունենք 150 հազար դրամ/րոպեն, կամ 180 հազար դրամ րոպեն:

Հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, տպավորություն է ստացվում, որ հանրության փողերով ստեղծված, հիմնականում հարկատուների միջոցներով պահվող և հանրությանը ոչ առևտրային բնույթի ծառայություններ մատուցելու համար գործող հեռուստաընկերությունը առևտրային մի կազմակերպության համար ահռելի եկամուտներ, գուցեև գերշահույթներ ունենալու լավ մեխանիզմ է հանդիսանում, այնինչ, կարող էր բոլորովին այդպիսին չլինել:

Առաջարկում եմ ՀՀ օրենսդրության մեջ հետևյալ փոփոխություններն իրականացնել իրադրության բարեփոխման համար:

Փոփոխություններ կատարելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, արգելել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առևտրային գովազդ հեռարձակել: Ինչի շնորհիվ Հ1-ի հեռուստաեթերը կազատվի տարեկան մոտավորապես 640-670 ժամ գովազդային նշանակության հոլովակներից, այդ թվում` տիպական գովազդային հոլովակներից և հովանավորչություն ազդարարող հոլովակներից:

Պետական բյուջեից Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ի լրումն արդեն սովորական, մոտ 2,3-2,4 մլրդ դրամ հատկացվող դրամաշնորհի, ավելացնել ևս 0,93-1,0 մլրդ դրամ, մի քիչ ավելի, քան այդ հեռուստաընկերության եկամուտն էր եթերաժամանակի վաճառքից, և դրանով փակել այն հնարավոր դեֆիցիտը, որը կգոյանա, եթե հանրային հեռուստաընկերությունը չիրացնի իր գովազդային ժամանակը:

Այս փոփոխությունների շնորհիվ, Ազգային ժողովը էակայն քայլ կկատարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը առավել հանրայնացնելու ուղղությամբ: 640-670 ժամը` մոտավորապես 27 օր է, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետական բյուջեից լրացուցիչ տրվելիք 1 մլրդ դրամի և գովազդից ազատվելու շնորհիվ կունենա 27 օր ազատ հեռուստաժամանակ, գրեթե մեկ ամբողջ ամիս, որը կարելի կլինի օգտագործել հանրային նպատակով` կրթական, մշակութային, ազգային փոքրամասնությունների համար նախատեսված և այլ հաղորդումների համար: Այդ 640 ժամ հաղորդումների արտադրության համար Հ1-ը կարող է դրամաշնորհներ ստանալ պետական և ոչպետական հիմնադրամներից, համագործակցել հանրային բնույթի բովանդակություն պարունակող նյութեր արտադրող ընկերությունների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ: Այդպիսի համագործակցության շնորհիվ կաճի բովանդակային բազմազանությունը հանրային հեռուստաեթերում:

Հանրային հեռուստաընկերության կոմերցիոն չլինելը, կարծում եմ, բոլորովին չի վնասի իր հանրային առաքելության իրականացմանը և կնպաստի հարկատուների հաշվին մասնավոր ընկերությունների գերշահույթների կուտակման բացառմանը:

Հարգելի պատգամավոր, ի լրումն այս առաջարկի, խնդիրն ավելի լավ պատկերացնելու համար խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նաև մեր վերջին վերլուծություններին ու հանրային հաշվետվությանը, որը կարող եք գտնել այստեղ. http://www.asparez.am/wp-content/uploads/2012/10/1st-report-2011-total-2011-2012-may-june-comparative-monitoring-jca-9.10.2012.pdf

Ես և ակումբի մասնագետները պատրաստ ենք գաղափարը հանգամանորեն ներկայացնելու համար մասնակցել հնարավոր քննարկումներին և հանրային լսումներին: …»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում