Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը Facebook-ի իր էջում կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ, գրում է Viva.ru-ն:
Ագուտինը խոստովանել է, որ ցնցված է Օդեսայի դեպքերից և կոչ է արել իր բոլոր հայրենակիցներին մարդ մնալ:
«Պատերազմ է սկսվել… Դրա մասին մտածել չես ուզում, խոսել չես ուզում, ուզում ես ցավակցել, սակայն պարզապես ցավակցող չես ուզում լինել: Մենք բոլորս կորած ենք: Բոլորս և ընդմիշտ:
Մենք այս ամենից դուրս չենք գա այնքան ժամանակ, քանի դեռ չենք ցանկանում մարդ լինել: Իսկ մենք ուզում ենք: Ինչպես բոլորը: Մենք բոլորս էլ մի օր կմահանանք, սակայն հնարավորություն կա միայնակ չմահանալու: Խնդրում եմ: Մարդիկ: Անիմաստ մի մահացեք: Մահվան իմաստ գոյություն չունի, իսկ կյանքի՝ բազմաթիվ: Ավելի ուշ դուք կամաչեք… Հետմահու կամաչեք… Իսկ հիմա բոլորս ենք ամաչում: Գրողի ծոցը գնացեք ձեր պատերազմով, ընդմիշտ»,- գրում է արտիստը:










































