Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին ուկրաինական իշխանություններին պարտադրել երկրի հարավ-արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները:
«Լավրովը նշել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում պատժիչ գործողությունները երկրում եղբայրասպանություն են ծնում»,-ասվում է Ռուսաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Քերին, իր հերթին, ռուսական իշխանություններին կոչ է արել դադարեցնել աջակցել ուկրաինացի անջատողականներին և սկսել միջոցներ կիրառել լարվածության թուլացման ուղղությամբ:
Լավրովը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ և կոչ է արել ԵԱՀԿ-ին Կիևին համոզել դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում բնակչության դեմ ռազմական գործողությունները:









































