El Desmarque Sevilla-ն տեղեկացնում է, որ լոնդոնյան «Տոտենհեմ»-ն ուշադրությամբ հետևում է «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ Ալվարո Նեգրեդոյի խաղին:
Ամռանը լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի դիմաց 20 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն իսպանական կողմը մերժել էր վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, որն իրականացնելու համար կարևոր է համարում Նեգրեդոյի տեղափոխությունը:









































