Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Սերժ Սարգսյանը նոր է զարթնել քնից. Արթուր Սաքունց

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` իրավապահ մարմինների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությանը, նկատեց` Սերժ Սարգսյանը նոր է զարթնել քնից:

Իրավապաշտպանի կարծիքով` նախագահի նման վարքագիծը ցույց է տալիս, որ նա իր պաշտոնավարման տարիների ընթացքում անտեղյակ է եղել իրավիճակից, ինչը բացառվում է:

«Սա մի վարքագիծ է` նախագահական ընտրություններից առաջ ինչ-որ դիրք բերելու համար: Բայց մեզ պետք են ոչ թե իմիտացիոն մոտեցումներ, ոչ թե իմիտացիոն նախագահի լիազորությունների իրականացում, այլ պետք է բովանդակային փոփոխություն: Ես, ցավոք սրտի, ոչ մի հիմք չեմ տեսնում, որ նա իրավիճակը փոխելու կամք է դրսևորել:

Մենք բազմաթիվ դեպքեր ենք ներկայացրել, հրապարակել: Դատական պրոցեսներ ենք նախաձեռնել: Դատախազության կողմից քրեական գործերի հսկողության հետ կապված` հարցեր ենք բարձրացրել, բայց մենք, ինչպես միշտ, տեսել ենք, որ դատախազաությունը անհաղորդ է մնում և պատշաճ հսկողություն չի իրականացնում, օրինակ` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների հիմքով քրեական գործեր հարուցելու, պատասխանատուներին բացահայտելու գործում:

Դատախազությունը ավելի շատ հակված է հանցագործներին կոծկելու, և հիմա մենք ումի՞ց պահանջենք:

Համակարգը ինքն իրենով ամբողջովին թաղված է կոռուպցիոն ճահճի մեջ և առանձին ելուստներ կտրելով` չի փոխվի: Սերժ Սարգսյանը միայն մի խնդիր ունի՝ ապահովելու դատական իշխանության անկախությունը: Եվ նույնիսկ ոչ թե ապահովելու, այլ ստեղծելու իրավական այնպիսի անվիճարկելի մեխանիզմներ, որով կապահովվի դատական իշխանության անկախությունը և ոչ թե կախվածությունը նախագահական նստավայրից:

Այդպիսով բոլոր հարցերը կլուծվեն` և՛ դատախազը պատասխան կտա, և՛ քաղաքացիները պատասխան կտան, և՛ ինքը պատասխան կտա, բայց ինքը պատրա՞ստ է իր գործառույթների համար պատասխանատվություն կրել դատական ատյանի առջև: Սա է հիմնական հարցը: Պատրա՞ստ է արդյոք ունենալ այնպիսի դատախազություն, որը քրեական գործ կհարուցի ամենաբարձր պաշտոնատար անձի նկատմամբ` հանցագործության կամ մարդու իրավունքների խախտման հիմքով:

Սփյուռքահայերը թալանվել են, սակայն քրեական գործեր չեն հարուցվում: Այդ գործերից մի մասի մեջ հիշատակվում է նաև իր եղբոր անունը: Ի՞նչ ցուցում է այս դեպքում դատախազությանը տվել Սերժ Սարգսյանը` քննե՞լ, թե՞ չքննել գործերը: Եթե կտա հրահանգ, և ես կտեսնեմ, որ քննություն է կատարվում, նոր ուրիշ կերպ կարտահայտվեմ: Ես կասեմ, որ այս մարդն իրապես կամք է ցուցաբերում, որ այն, ինչ խոսում է, նաև գործի է վերածում, իսկ դա առաջին հերթին պետք է վերաբերի իր շրջապատին»,- եզրափակեց Ա. Սաքունցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում