Իսպանիայի մարզերի ղեկավարները որոշել են արգելել կրտսեր դասարանների աշակերտների մասնակցությունը գործադուլներին:
Նախարարական խորհրդակցության ժամանակ մասնակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ նպատակահարմար կլիներ կարգավորել երեխաների մասնակցությունը գործադուլներին` ներքին օրենքի ընդունման միջոցով, որը կվերաբերի կրթության բարելավմանը, որը ներկայումս մշակում է կրթության նախարարությունը:
Կաստիլիայի և Լեոնայի ղեկավարը` Խուան Խոսե Մատեոսը հայտարարել է. «Ցածր դասարանների աշակերտները չպետք է մասնակցեն գործադուլներին, քանի որ այն բացառապես չի նպաստելու իրենց կրթության բարելավմանը և բացի այդ՝ չի օգնելու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»:
«Գործադուլը` կրթության ոլորտում աշխատողների իրավունքն է, այլ ոչ թե երեխաների, ովքեր ուրախանուոմ են դասերը բաց թողնելուց»,- պաշտպանել է նրան Մադրիդի կրթության հարցերով խորհրդատու Լուսիա Ֆիգարը:









































