Հանգստի կազմակերպման հարցերով հիմնականում կանայք են զբաղվում: Այս մասին վկայում է հետազոտությունը, որն անցկացրել է Owners Direct կազմակերպությունը:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ երբ հերթը հասնում է զույգի կամ ընտանիքի հանգստի կազմակերպմանը, աշխատանքների «առյուծի բաժինը» ստիպված են լինում կանայք անել: Տղամարդիկ մասնակցում են միայն երկրի ընտրության գործին, իսկ մնացած մանրամասները նրանց գրեթե չի հետաքրքրում:
Միասին ուղղությունն ընտրելուց հետո, կանանց 82 տոկոսն իր վրա է վերցնում հյուրանոցների, ավիատոմսերի ամրագրման, ավտոմեքենաների վարձույթի հարցերը:
Ապա կանայք զբաղվում են ապահովագրության ձևակերպմամբ, փոխում են արտարժույթը, գնում են այն ամենը, ինչը կարող է հանգստի ժամանակ անհրաժեշտ լինել:
Կանանց մի մասը խոստովանում է, որ հանգստի կազմակերպման աշխատանքն իրենց վրա են վերցնում, քանի որ չեն կարող այդ գործն ամուսիններին վստահել։ Այս մասին հաղորդում է Atours-ը:









































