Վատիկանի L’Osservatore Romano թերթը գովաբանել է Ջեյմս Բոնդի մասին նոր` «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմը: Ինչպես հաղորդում է Reuters-ը` պարբերականը հոկտեմբերի 30-ի համարում ֆիլմին նվիրել է հինգ հոդված:
Կայքում հասանելի է միայն չորրորդը: Հոդվածում գովաբանվում են նոր ֆիլմը, էկզոտիկ բնապատկերները, Բոնդի գեղեցկագույն ընկերուհիները, անփոփոխ օղի-մարտինին և 007 գործակալի մասին ֆիլմի այլ տարրեր:
L’Osservatore Romano-ն նշում է, որ այսօրվա Բոնդը ավելի մարդկային է: Նա ընդունակ է ցավակցելու և արտասվելու: Այսինքն` նա ավելի իրական է:
Երկրորդ հոդվածը նվիրված է Բոնդի դերը կատարած տարբեր դերասաններին, երրորդը` ֆիլմերի երգերի համեմատությանը: Չորրորդը պատմում է, թե ինչու Յան Ֆլեմինգը իր հերոսին հենց այդպես է անվանել, իսկ հինգերորդը Դենիել Քրեյգի հետ հարցազրույցն է:
Ինչպես նշում է Reuters-ը` L’Osservatore Romano-ի ուշադրությունը Բոնդի մասին ֆիլմին վկայում է, թե որքան է փոխվել պարբերականը վերջին 5 տարվա ընթացքում:








































