ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է դաշնային դատախազությանը հետաքննել Օկլահոմայում 38-ամյա բանտարկյալ Կլեյտոն Լոկետի անհաջող մահապատժի պատճառները, ով ողջ էր մնացել մահապատժի իրականացումից մոտ 20 րոպե հետո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օբամայի խոսքով՝ Լոկետի դեպքը իրեն լրջորեն անհանգստացրել է:
Ինչպես պնդում է Օբաման, ԱՄՆ-ում մահապատիժը հարուցում է բազմաթիվ հարցեր, ներառյալ ռասայական խտրականության անհամաչափ կիրառման հարցերը:
Լոկետին մահապատիժ էին սահմանել բռնաբարության ու սպանության համար: Նրա մահապատիժը դադարեցվել էր այն բանից հետո, երբ բանտարկյալի կապկպված մարմինը սկսել է ր շարժվել ու նա բացել էր աչքերը:
Տղամարդը 20 րոպե անց մահացել էր ինֆարկտից:







































