ԱՄԷ-ի շատ բնակիչներ ու հյուրեր ժամանակի մեծ մասն անցկացնում են լողափին, սակայն իշխանությունները հաշվարկել են, որ հանգստի նման տեսակը չի նպաստում մտավոր զարգացմանը ու որոշել են Պարսից ծոցի ափին մտցնել կարդալու մշակույթ:
Ինչպես հայտնել է National թերթը, արևի լոգանքի սիրահարներն այսուհետ կարող են իրենց գրքերը թողնել տանը, քանի որ լողափում կարող են օգտվել հատուկ գրադարանի ծառայություններից:
Նման առաջին հաստատությունը բացվել է Աբու Դաբիի կենտրոնում գտնվող ընտանեկան լողափում: Ցանկացած մարդ կարող է ստանալ ընթերցողի տոմս: Հատուկ բաժին է նվիրված ԱՄԷ-ի պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքերին, ինքնակենսագրական գրքերին: Բացի այդ՝ ընթերցողների տրամադրության տակ են ժամանակակից համակարգիչներ ու պլանշետներ:










































