Այսօր աշխարհը տոնում է Հելոուինը: Արվեստի մի շարք հանրահայտ գործեր օրվա առիթով «հելոուինյան կոստյումներով են հանդերձավորվել»:
Հելոուինի տրամադրությունն ապահովել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրող նկարիչները: Կանզաս սիթիի Nelson-Atkins-ի արվեստի թանգարանում մեքսիկացի նկարիչ Բեթսաբի Ռոմերոն և նրա մի խումբ գործընկերները ստեղծել են յուրօրինակ խորան՝ հարգելու վերջերս մահացած գրող Կառլոս Ֆենտեսի և երգիչ Շավելա Վարգասի հիշատակը:
Իսկ ահա Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում այցելուներին կդիմավորի Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչ» կտավի վերարտադրությունը դդմի վրա:
Նկարիչները քանդակներն ու կտավները վերարտադրել են յուրովի՝ ավելացնելով տոնին բնորոշ մանրամասներ:









































