Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների և նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է եվրոպական տարբեր կառույցների և պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք: