Կրամատորսկի 10 բնակիչներ են զոհվել գիշերը տեղի ունեցած մարտերի ժամանակ, մոտ 30-ը վիրավորվել են: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է անջատողականների առաջնորդներից մեկը:
«Երեկ գիշերը մեր կողմից զոհվել է 10 մարդ, դրանք բոլորը խաղաղ բնակիչներ են, ովքեր եղել են առանց զենքի»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ուկրաինական բանակի կողմից իրականացված գնդակոծության հետևանքով մոտ 30 մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից մոտ 10-ը գտնվում են Սլավյանսկի հիվանդանոցում, մյուսները՝ Կրամատորսկի բուժհաստատություններում:
Երեկ երեկոյան Կրամատորսկի մոտ մարտ էր բռնկվել այն բանից հետո, երբ ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյան զինվորականները, խաղաղ բնակիչների կողմից արգելափակման մեջ գտնվելով ու կորցնելով համբերությունը, սկզբում օդ էին կրակել, այնուհետև խաղաղ բնակիչների վրա:
Ներկայում Կրամատորսկում իրավիճակը հանգիստ է:









































