ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել ԵՄ-ի հետ ստորագրվելիք առևտրական պայմանագիրը Եվրոպա գազի արտահանումն ընդլայնելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Մենք հաստատել ենք մեր կայունությունը Տրանսատլանտյան առևտրական-ներդրումային գործընկերության առումով, որը կարևոր է աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճի խթանման համար ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում: Մենք քննարկել ենք նաև էներգետիկ անվտանգությունը»,-ասել է Օբաման:
Նա նաև խոստովանել է, որ ռուսական գազից հրաժարվելու ծրագրերը «իրատեսական չեն»: