Մրցանակը, որը «Բիթլզ» խումբը ստացել էր 1966 թվականին իր Yellow Submarine («Դեղին սուզանավ») երգի համար, 30 տարի օգտագործվել է որպես դռան զսպանակ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երգը Ivor Novello մրցանակին է արժանացել՝ 1,2 մլն օրինակով վաճառվելուց հետո:
Բրոնզե լքված արձանիկը հայտնաբերվել էր Լոնդոնի՝ 1980-ականներին ապամոնտաժված գրասենյակային թաղամասում: Կինը, որը հայտնաբերել է արձանիկը դատարկ աշխատասենյակի սեղանի դարակում, այն տարել է տուն և օգտագործել որպես դռան զսպանակ:
Այժմ նա (ցանկացել է անհայտ մնալ) որոշել է այն վաճառել: Մասնագետների կարծիքով՝ արձանիկը կարող է վաճառվել 5000 ֆունտով: Այն վաճառքում կհայտնվի հաջորդ երեքշաբթի, Բրիսթոլում:
Ջոն Լենոնին She’s Leaving Home հիթի համար տրված Novello-ն 2004-ին վաճառվել է 7,767 ֆունտով:









































