Այսօր, ժամը 16.00-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանում ավտոմեքենայում պայթել է գազի բալոն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչից վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակիցը: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել գազի բալոնը: