Մայիսի վերջին Ուկրաինայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կբացվի ցուցահանդես՝ Վիտալի և Վլադիմիր Կլիչկոների ձեռքբերումների թանգարանը՝ հայտնում է viva.ua-ն:
Ցուցահանդեսի յուրահատկությունը կլինի մուլտիմեդիայի շոուն, որի ստեղծման համար ներգրավված են եղել գերմանացի մասնագետներ, որոնք նախագծել էին Սան Պաուլոյի հայտնի «Ֆուտբոլի թանգարանը»:
Ցուցահանդեսի այցելուները կարող են զգալ մարզական ոգու մթնոլորտը ու դարձյալ վերապրել ուկրաինացի լեգենդար չեմպիոնների կարիերայի ամենավառ պահերը, զգալ, թե որքան կարևոր է ընտանիքի աջակցությունը, ու որքան ամուր է եղբայրների միջև կապը, իմանալ, թե որքան կարևոր է սեփական ուժերին վստահելը, որ ինքնազոհաբերումն ու համառ աշխատանքը կարող են երազանքը վերածել իրականության:
Նախագծի սոցիալական ծրագրի շրջանակում անցկացվելու են հատուկ անվճար կուրսեր դպրոցականների համար: Ցուցահանդեսին կարող է անվճար այցելել տարեկան 15 հազար դպրոցական:










































