Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝Վրաստանը մինչև 2017 թվականը պետք է վերադարձնի 500 միլիոն դոլարի արտաքին պարտք: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Դավիթ Լեժավան:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ ժամանակահատվածում երկրի բյուջեն կունենա բավականաչափ ռեսուրսներ պարտքի մարման համար. «Ֆինանսների նախարարությունը պայմանավորվածություն ունի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ, ըստ որի՝ եթե երկիրը որոշակի ժամկետում չի կարող մարել պարտքը, ապա դրա վճարումը ֆինանսավորելու է ԱՄՀ-ն: Բյուջեի համալրման համար անհրաժեշտ է մտածել ոչ հարկային աղբյուրների մասին»:










































