Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Սերգեյը, Արևհատը, Աշոտը, Սարգիսը կարիքից դրդված վաճառել են իրենց երիկամները արտասահմանում

Օրերս վերաքննիչ քրեական դատարանում Մհեր Արղամանյանի նախագահությամբ ավարտվեց Սերգեյ Հովսեփյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Սերգեյ Հովսեփյանը դատական երկու ատյանների կողմից մեղավոր է ճանաչվել մարդու թրաֆիքինգի տեսակներից մեկի՝ օրգանը վերցնելու եղանակով, շահագործման ենթարկելու նպատակով, այլ օգուտ ստանալու միջոցով մարդկանց հավաքագրելու և փոխանցելու համար՝ օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից:

Բայց նախևառաջ ուրիշներն էին օգտվել Սերգեյ Հովսեփյանի վիճակի խոցելիությունից ու նրան ենթարկել թրաֆիքինգի վերոհիշյալ տեսակին՝ վիրահատության միջոցով նրան զրկելով ձախ երիկամից: Այս հանցատեսակի առանձնահատկություններից մեկն այն է, որ առերևույթ մարդը գործում է կամովին, շատ դեպքերում ինքն է նախաձեռնող դառնում, հայտարարություններ տալիս, թե վաճառում է իր օրգանը, տվյալ դեպքում՝ երիկամը:

Սակայն մարդու օրգանի դոնորություն օրենքով ամբողջ աշխարհում թույլատրվում է միայն բարեկամ լինելու դեպքում, մնացած դեպքերում, երբ կատարվում է օրգանի առուվաճառք, խախտվում է ոչ միայն օրենքը, այլև՝ խոցելի վիճակում գտնվող, հանուն գումարի սեփական օրգանը վաճառելու պատրաստ մարդու իրավունքները, ոտնահարվում են նրա արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը:

Սերգեյ Հովսեփյանը, իր իսկ խոսքերով, գտնվել էր ծանր սոցիալական վիճակում, այնքան ծանր, որ անելանելի կացության մեջ էր զգացել իրեն՝ բազմաթիվ պարտքերի և կայուն աշխատանք չունենալու պատճառով: Եվ միակ ելք էր համարել սեփական երիկամը վաճառելը: Հետաքրքրվել էր ու իմացել, որ նման վիրահատություններ Հայաստանում կատարվում են «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Գնացել էր այնտեղ, առաջարկել իր դոնորությունը, սակայն, ի պատիվ մեր բժիշկների, այս մարդու խոցելի վիճակից ոչ ոք չէր օգտվել, բացատրել էին, որ օրենքով դոնոր կարող է լինել միայն հիվանդի հարազատը:

Սերգեյն իր երիկամը վաճառելու «փրկարար» մտքից չէր հրաժարվել, սկսել էր հայտարարություններ որոնել համացանցում, արձագանքել էր մի քանիսին ու ծանոթացել ազգությամբ հրեա Ալեքսի հետ: Վերջինս ասել էր, թե երիկամի պատվաստում է անհրաժեշտ իր հորը, վիրահատությունը կատարվելու է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում, դոնորին պատրաստ է վճարել 10 հազար դոլար: Կվճարի նաև բոլոր բժշկական հետազոտությունների արժեքը, ճանապարհածախսը: Միայն թե նախապես Հայաստանում պետք է կատարվեին հետազոտություններ, արդյունքներն ուղարկվեին Ալեքսին, ու միայն համապատասխանության դեպքում կարող էր կատարվել վիրահատությունը:

Սերգեյը կատարել էր բոլոր հետազոտությունները, արտերկրից ստացել դրական պատասխան և 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Երևան-Մոսկվա-Աբու Դաբի-Կոլոմբո երթուղով հասել էր նշանակման վայրը: Նրան դիմավորել էր Ալբերտ անունով մի հրեա, տեղավորել էր հյուրանոցում, կատարվել էին նոր հետազոտություններ, կեղծ փաստաթղթեր էին կազմվել, իբր՝ Սերգեյը հիվանդի բարեկամն է: Հոկտեմբերի 16-ին կատարվել էր վիրահատությունը, հեռացվել էր Սերգեյի ձախ երիկամը: 4 օր հետո նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Հիվանդի քրոջից պահանջել էր 12 հազար դոլար՝ հասկանալով, որ հիվանդը Ալեքսի հայրը չէր: Իր կասկածի մասին հայտնել էր նաև Ալբերտին: Վերջինս խոստովանել էր, որ իրենք միջնորդներ են, մարդկանց հավաքագրում են ու հասցնում Շրի Լանկա: Տեսնելով, որ Սերգեյը ճարպիկ, աչքաբաց մարդ է, նրան էլ էր առաջարկել Հայաստանում երիկամի դոնորներ հավաքագրել, յուրաքանչյուր հավաքագրվածի համար ստանալ 2 հազար դոլար:

Սերգեյը համաձայնել էր: Հոկտեմբերի 23-ին վերադարձել էր Երևան ու անցել գործի: Նա հայտարարություն էր տեղադրել list.am-ում: Համոզված էր, որ արձագանքողներ կլինեն, որովհետև Հայաստանում ինչն է շատ՝ խոցելի վիճակում գտնվող մարդկանց քանակը:

Արձագանքները, իրոք, չէին ուշացել:

Առաջին տուժողը Արևհատն էր եղել: Նրա ընտանիքը նյութական ծանր վիճակում էր, ամուսինը աշխատանք չուներ, երեք երեխա էր մեծացնում, նրա խնամքին էին նաև մահացած քրոջ դուստրն ու մայրը: Նա որպես միակ ելք տեսնում էր սեփական երիկամը վաճառելը: Ու, արձագանքելով Սերգեյի հայտարարությանը, հանդիպելով նրա հետ, համաձայն էր եղել իր երիկամը վաճառել 10 հազար դոլարով:

Հայաստանում կատարվել էին հետազոտությունները, արդյունքներն ուղարկվել էին պատվիրատուին: Ստացվել էր դրական պատասխան: Արևհատը 2011 թվականի նոյեմբերի 7-ին Երևան-Դուբայ-Կոլոմբո երթուղով հասել էր նշանակման վայրը: 2 ամիս մնացել էր: 2012 թվականի հունվարի 7-ին կատարվել էր վիրահատությունը, հեռացվել էր նրա ձախ երիկամը: Արևհատն ստացել էր իր տասը հազարը և հունվարի 15-ին վերադարձել էր Երևան: Նրա երիկամը պատվաստվել էր մի հրեայի:

Նույն ճանապարհն էին անցել ու վիրահատական եղանակով իրենց ձախ երիկամը հանձնել հրեա քաղաքացիների ՀՀ քաղաքացիներ Աշոտը և Սարգիսը: Երեք տուժողների համար Սերգեյն ստացել էր 6 հազար դոլար:

Սերգեյի կողմից հավաքագրվել, հասել էին Շրի Լանկա, բայց բժշկական անհամապատասխանությունների պատճառով չէին վիրահատվել Նարեկը, Գայանեն: Պատրաստվել էր մեկնել Արտաշեսը, բայց չէր մեկնել, որովհետև Սերգեյի գործունեությունը բացահայտվել էր, նա հայտնվել էր կալանքի տակ, կտրվել էր Հայաստանում հավաքագրում կատարողի հետ պատվիրատուների կապը:

Այս քրեական գործով կա անջատված մաս՝ ինքնությունը չպարզված պատվիրատուներին ու միջնորդներին հայտնաբերելու համար: Իսկ հայրենական հավաքագրողը՝ Սերգեյ Հովսեփյանը, կալանքի տակ էր 2012 թվականի ապրիլի 5-ից:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 8 տարի ազատազրկման, ինչպես նաև գույքի կեսի բռնագրավման՝ ոչ ավելի, քան 6 հազար դոլարի չափով:

Դատավճիռը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան: Սերգեյ Հովսեփյանի շահերի պաշտպան Ավագյանը միջնորդել էր անպարտ ճանաչել իր պաշտպանյալին կամ պատիժը մեղմացնել, նշանակել տվյալ հոդվածի վերոնշյալ մասով սահմանված նվազագույն պատժից՝ 8 տարի ազատազրկումից պակաս պատժաչափ, ոչ ավելի, քան 6 տարի ազատազրկումը: Ըստ պաշտպանի՝ Սերգեյ Հովսեփյանը չէր իմացել, որ տուժողներն իրենց խոցելի վիճակից դրդված էին հավաքագրվել: Պաշտպանը խնդրել էր նաև պատիժը մեղմացնելիս հաշվի առնել, որ Հովսեփյանի ձախ երիկամը… հեռացված էր:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը մերժեց: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

Այս գործում, բացի իրավաբանական, սոցիալական, բժշկական, հոգեբանական խնդիրներից, ազգային արժանապատվության հարց էլ կա: ՀՀ քաղաքացիները, որպես ոչ ունևոր երկրի խեղճուկրակ քաղաքացիներ, իրենց խոցելի վիճակից ելնելով, դոնորություն էին արել Շրի Լանկայում ապօրինի վիրահատությունների գործը հարահոսի վերածած հրեաների համար:

Նրանք, ովքեր այս հոդվածն ընթերցելուց հետո մի պահ կգայթակղվեն հարուստ պատվիրատուների խղճուկ տասը հազար դոլարով, թող նկատի առնեն, որ իրենց առողջությունն ավելի թանկ է, նման վիրահատություններից շատ ավելի շահողներ կան, շատ ավելի մեծ գումարներ վաստակողներ, բայց բոլորի կատարածն էլ հանցագործություն է, իսկ ի վերջո, իր կարիքների հետ միայնակ է մնում հեռացված երիկամով, արդեն իսկ իր առողջությանը վնաս պատճառած, հետագայում առողջական խնդիրների վրա ավելի մեծ գումարներ ծախսող կամ կյանքով հատուցող, խոցելի վիճակից բնավ չձերբազատված մարդը: Այս գործով տուժողներից ոչ մեկն էլ իր երիկամի վաճառքով իր խնդիրները այն աստիճանի չի լուծել, որ դառնա անհոգ ու անխնդիր, որ կարևորն է՝ առողջ ու ապահով մարդ:

Պետական այրերը պիտի խիստ մտահոգվեն ու գործուն քայլեր իրականացնեն, որ ՀՀ քաղաքացին չլինի աշխարհի այն խոցելի երկրների քաղաքացիների շարքում, որտեղից մարդկանց հավաքագրում են՝ նրանց աղքատությունն ու օրգանները ի շահ օտարերկրյա հարուստների առողջության ծառայեցնելու համար: Երկրի արժանապատվությունը ոչ միայն սահմանների անձեռնմխելիությունն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու անձեռնմխելիությունը պահպանելու կարողությունը, նրանց արժանապատիվ ապրելու համար հնարավորություններ ու պայմաններ ստեղծելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում