ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի՝ սիրիական հակամարտության կարգավորման նոր ծրագիրը չի քննարկվել նրա Մոսկվա կատարած այցի ժամանակ,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովը:
«Որոշակի ծրագիր չկա: Քանի որ Բրահիմին իրականացրել է մի շարք կոնտակտներ տարբեր մայրաքաղաքներում, եղել է Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և այլ պետություններում, Մոսկվայից հետո նա մեկնել է Պեկին, այնպես որ, ես կարծում եմ, որ խորհրդակցությունների այս փուլից հետո ինքը ինչ-որ մտքեր կունենա: Բայց մեզ նա որոշակիորեն ոչինչ չի ասել»,- չորեքշաբթի ասել է Գատիլովը լրագրողներին:










































