Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Լուկաշենկոն մեզ չի փրկի, շատ-շատ կարող է մխիթարել

Մինսկում Մաքսային միության գագաթնաժողովը Հայաստանի համար կարծես թե անցավ առանց ճակատագրական որոշումների և ստորագրությունների, ինչը սպասվում էր գագաթնաժողովից մի քանի ամիս առաջ: Ավելին` կարծեք թե Հայաստանի համար նույնիսկ մխիթարական զարգացումներ են ուրվագծվում, քանի որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արել էր մի քանի հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում կամ շատ մշուշոտ են դարձնում Եվրասիական միության հեռանկարները, որին պատրաստվում է անդամակցել Հայաստանը:

Մասնավորապես` Լուկաշենկոն, Ռուսաստանից չստանալով նավթային մաքսատուրքերի վերաբերյալ ակնկալած ազատությունը, հայտարարել է, որ եթե այդ հարցերը չեն լուծվում, ուրեմն պետք է միություն ստեղծել երբ որ հնարավոր կլինի լուծել այդ հարցերը: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ եթե Մոսկվան ասում է, որ այդ հարցերը կլուծվեն տասը տարի հետո, ուրեմն պետք է տասը տարի հետո ստեղծել Եվրասիական միություն: Ինչքան կդիմադրի Լուկաշենկոն, սրանից էլ երևի թե կախված կլինի այն, թե Հայաստանն ինչքան հնարավորություն կունենա զերծ մնալ Եվրասիական տնտեսական միության մեջ ձուլվելու հեռանկարից, վտանգից: Սակայն, միևնույն ժամանակ, Մինսկում հայտարարվել է, որ մայիսի վերջին պատրաստ կլինի միության պայմանագիրը:

Այսօր ողջ հարցն այն է, թե պայմանագիրը ձևակա՞ն կստորագրեն, թե՞ ոչ: Նույն Լուկաշենկոն, օրինակ, հայտարարել է, որ պետք չէ ստորագրել զուտ ստորագրելու համար: Սակայն սրանով առաջ է գալիս ևս մեկ հարց: Հայաստանի արդեն նախկին էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միության համաձայնագիրը ստորագրելու փոխարեն, միանգամից Եվրասիական միության համաձայնագիրը կստորագրի: Հիմա, եթե Եվրասիական միության ստորագրությունը ձգձգվում է, հարց է առաջանում՝ Հայաստանը կստորագրի՞ արդեն Մաքսային միության համաձայնագիրը, և եթե ստորագրի, ապա ի՞նչ է լինելու մաքսատուրքերի հարցը, որոնք Հայաստանում կբարձրանան Մաքսային միությանն անդամակցելիս և կհանգեցնեն գների շոշափելի թանկացման:

Ըստ որում` այս հարցերից էլ բխում է մեկ ուրիշ հարց՝ եթե Հայաստանը չի ստորագրում այս ամենը, ինչ-որ պատճառներով ձգվում է, ապա սրա համար Հայաստանն ինչ-որ մեկին ինչ-որ գին վճարո՞ւմ է, թե՞ պարզապես Հայաստանի բախտն է, այսպես ասած, բերում, և մենք շահում ենք ընդամենը այն պատճառով, որ իրար հետ չեն կարողանում պայմանավորվել Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը: Հայաստանի համար այս գործընթացն, ըստ էության, շատ ավելի փակ է տեղի ունենում, քան Եվրամիության հետ Ասոցացման գործընթացն էր, երբ բանակցությունների մանրամասները չէին հայտնվում: Այդ գործընթացում Հայաստանը գոնե կողմ էր, մասնակից էր, իսկ այստեղ Հայաստանը կարծեք թե գոյություն էլ չունի:

Հայտարարվում է, որ Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզ» կոչվածի ավելի քան 125 կետերի մոտ 90 տոկոսը իրականացվել է, սակայն հասարակությունը չգիտե, թե այդ ինչ կետեր են եղել և ինչ է իրականացրել Հայաստանը, ինչին են վերաբերում այդ կետերը, ինչ է փոխվել այդ կետերի կատարումից հետո: Մինչդեռ եթե այդ կետերը ներառվել են «ճանապարհային քարտեզում», կնշանակի որ կարևոր կետեր են եղել, հետևաբար այդ կետերի կատարումը Հայաստանի հասարակությանը չէր կարող ինչ-որ կերպ չվերաբերել:

Այս ամենի վերաբերյալ հասարակությանը ոչ մի տեղեկություն տվող չկա, և սակայն ի տարբերություն Եվրաասոցացման գործընթացում տեղեկատվության բացակայության` այս անգամ կարծեք թե տեղեկատվության կարիք ունեն նաև Հայաստանի իշխանություններն իրենք, որոնք երևի չգիտեն էլ, թե ինչ են քննարկում Լուկաշենկոն, Պուտինն ու Նազարբաևը: Եվ նույնիսկ պետք չէ բացառել այն հանգամանքը, որ Հայաստանը նույնիսկ գաղափար չունի, թե ինչն է իրականացրել, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզից»: Հայաստան ասելով` բնականաբար նկատի ունենք պաշտոնական Երևանը: Ինչպես որ քարտեզի կազմման հետ որևէ կապ չեն ունեցել, երևի նույն կերպ որևէ կապ չունեն այդ քարտեզի իրականացման հետ, և իրենք էլ չգիտեն, թե ինչ է իրականացվել և ինչպես: Սա զավեշտալի է արտաքին հայացքից, սակայն ընդհանուր առմամբ, իհարկե, խոսքը վերաբերում է Հայաստանի ապագային, և հետևաբար` խնդիրը չափազանց վտանգավոր է:

Ինչու եմ նշում, որ Բելառուսի դիրքորոշումը կարող է մխիթարական լինել: Որովհետև Հայաստանը մի վիճակում է, որ մխիթարությունն առավելագույն դրականն է, որ այս իրավիճակում հնարավոր է ակնկալել կամ ունենալ: Քանի որ Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը անդամակցումը խնդրի մի կողմն է միայն, մի ծայրը, սակայն մյուս ծայրում այն է, թե իսկ ի՞նչ է անելու Հայաստանը չանդամակցելու դեպքում: Որովհետև մի բան է, երբ չես անդամակցում և կարող ես ինքնուրույն որոշում կայացնել վերանայել քո քաղաքականության վեկտորը, և մեկ այլ բան է, երբ չես անդամակցում, սակայն չունես նաև որևէ բան վերանայելու հնարավորություն:

Եվ դժբախտաբար, Հայաստանի դեպքում մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, քանի որ վերանայումների հնարավորության դեպքում Հայաստանը վաղուց արդեն պետք է կատարած լիներ մի շարք էական քայլեր, և ոչ թե մենք պետք է սպասեինք, թե ինչ կորոշի եռյակը, այլ մենք ինքներս արդեն պետք է մի շարք որոշումներ ունենայինք: Իսկ եթե մենք այդ որոշումների, մեզ համար այսօր՝ հատկապես Արևմուտք-Ռուսաստան լարված փոխհարաբերության համատեքստի պայմաններում կենսական հանդիսացող որոշումների հնարավորությունները չունենք, ապա ինչ տարբերություն՝ մենք մտնում ենք Պուտինի որևէ միության մեջ, թե չենք մտնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում