Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյի կարծիքով` ազգային առաջնության մնացած բոլոր խաղերում «արքայական ակումբ»-ի դարպասը պետք է պաշտպանի Իկեր Կասիլյասը:
1986 թվականի աշխարհի չեմպիոնը հիմնավորում է իր կարծիքն այն փաստով, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Կասիլյասը պետք է պատշաճ մարզավիճակում լինի:
«Եթե Կասիլյասը խաղադաշտ դուրս չգա ազգային առաջնության խաղերում, ապա դա կարող է խնդիր դառնալ: Մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դեռ բավականաչափ ժամանակ կա: Ընդմիջումը շատ երկար կլինի, եթե դարպասապահը խաղադաշտ դուրս չգա այդքան ժամանակ»,-ասել է Վալդանոն:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել էր, որ, հավանաբար, խաղաժամանակ կտրամադրի Կասիլյասին, եթե թիմը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճի:








































