Միայն մեկ ձվով, խոզապուտով և պանրով բարձր կալորիականությամբ սենդվիչը բարդացնում է արյունատար անոթների աշխատանքը և կարող է բերել աթերոսկլերոզի առաջացման` բացահայտել են կանադացի գիտնականները:
Կալգարիի համալսարանի ուսանողների մի խումբ, Վինսենթ Լիի ղեկավարությամբ, ուսումնասիրել է ճարպերով հարուստ սենդվիչների ազդեցությունը կամավոր-ուսանողների առողջության վրա, ովքեր չեն ծխել և ընդհանուր առմամբ առողջ են եղել:
Ճարպերը կարող են կուտակվել արյունատար անոթներում տասնամյակներ շարունակ:
Նման սնունդի միանգամյա կիրառումը հակադարձ արդյունքը կարող է ունենալ, սակայն այն ավելի արագ և շատ կարող է վնասել արյունատար անոթները, քան կարող ենք պատկերացնել:
Գիտնականները հիշեցնում են, որ մեր սննդակարգն է ընկած սրտանոթային համակարգի հիվանադությունների հիմքում:









































