Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը պատասխանել է illustre.ch-ի լրագրողի հարցերին:
Մասնագետն ասել է, որ Հայաստանի ազգային թիմը գլխավորելու առաջարկը կյանքից ստացված մեծ պարգև է, քանի որ այստեղ նա իրեն լավ է զգում` շրջապատված բարի, լուրջ և հյուրասեր մարդկանցով: Շալանդը նշել է նաև, որ իր թիմը մեծ ներուժ ունի:
Մասնագետին հատկապես որգևորում է այն, որ Հայաստանի ֆուտբոլային ղեկավարները ցանկանում էին տեսնել իրեն ազգային թիմի գլխավորությամբ: Շալանդը հուսով է, որ երկու տարի անց մեր հավաքականը կխաղա Ֆրանսիայում:








































