ԱՄՆ-ում դաշնային հայցերի դատարանը չորեքշաբթի օրը դատական արգելք է դրել United Launch Alliance ընկերության կողմից ռուսական հրթիռային շարժիչներ օգտագործելու վրա: Վերոնշյալ ընկերությունը Lockheed Martin և Boeing ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Մասնավորապես՝ United Launch Alliance-ին արգելված է «որևէ գնում կատարել կամ վճարումներ իրականացնել» «Էներգոմաշ» ընկերության հետ:
Արգելքը վերաբերել է հրթիռներ և տիեզերական սարքավորումներ արտադրող SpaceX ընկերությանը:









































