Վենեսուելայից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը ժամանել է Սանտյագո դե Կուբա քաղաքի Անտոնիո Մասեոյի օդանավակայան։ Քաղաքն ամենաշատն էր տուժել «Սենդի» փոթորկի հետևանքով,- հաղորդում են կուբայական լրատվամիջոցները:
Օդանավում 14 տոննա սննդամթերք է, այդ թվում՝ կաթ, բրինձ, սիսեռ, ձեթ, շաքարավազ, ձուկ, մակարոնեղեն և այլն:
Կիրակի վենեսուելական կառավարությունը արդեն Հայիթիին և Կուբային նավով օգնություն է ուղարկել 646 տոննա սսնդամթերք և ջուր: Մոտ ժամանակներս կղզի շինանյութ կտեղափոխվի վերակառուցման աշխատանքները սկսելու համար:







































