Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը շարունակում է Լաս Վեգասում իր շոուով ուրախացնել երկրպագուներին, գրում է viva.ua-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին Planet Hollywood հյուրանոցում երգչուհին ներկայացրել է իր «լասվեգասյան շոուն», հենց այստեղ էլ պարբերաբար տեղի են ունենում Սփիրսի համերգները:
Անցած շաբաթ օրը Planet Hollywood-ում կայացել է Սփիրսի հերթական համերգը, որտեղ նա փայլել է բաց հագուստներով, ինչպես նաև իր բալետի հետ սեքսուալ պարային համարներ է ցուցադրել։
Այս անգամ Բրիթնիի համերգը այցելել են մի քանի աստղեր՝ հայտնի մոդել Թայրա Բենքսը և ամերիկացի դերասանուհի Դակոտա Ֆաննինգը, ովքեր համերգից հետո սոցցանցերի իրենց էջերում հաճոյախոսություններ են շռայլել Բրիթնիի հասցեին:










































