Ապրիլի 30-ին իր ծննդյան օրն է նշել Ֆիլիպ Կիրկորովը: Նա դարձավ 47 տարեկան: Տոնակատարությունը սկսվել է Chicago ներկայացման բեմից, գրում է spletnik.ru-ն:
Հայտնի երաժշտական ներկայացումը դիտելու և Ֆիլիպին շնորհավորելու էին եկել նրա ընկերները՝ Թինա Կանդելակին, Վալենտին Յուդաշկինը, Գենադի Խազանովը, Իոսիֆ Կաբզոնը և այլք:
Ֆիլիպի խոսքերով՝ ինքը շատ զգացված է եղել դահլիճում այդքան շատ ծանոթներ տեսնելով, իսկ այդ օրվա ամենահիշարժան նվերներից երգիչը նշել է երկրպագուների նվիրած կոնֆետների հավաքածուն, ինչպես նաև այն բացիկները, որոնք նրա երեխաները պատրաստել էին դայակների օգնությամբ:





































