Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է մինչև մայիսի 7-ը կենտրոնները անհետացած Boeing-ի ուղևորների հարազատների համար փակելու մասին, տեղեկացնում է Fox News–ը։
Ընկերության հայտարարությունում ասվում է, որ անհետացած օդանավի ուղևորների հարազատները, որոնց ավիաընկերությունը միջադեպի հենց սկզբից վճարել է հյուրանոցներում մնալու համար, պետք է վերադառնան տուն։ Բաց կմնան միայն ընկերության աջակցության կենտրոնները Պեկինում ու Կուալա Լումպուրում։








































