Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Մյունխենի «Բավարիա»-ի` Մադրիդի «Ռեալ»-ի հետ դիմակայությունում կրած պարտության մասին (0:5):
« «Բավարիա»-ն ոչ այնքան հաջող պաշտպանվեց խաղի առանձին դրվագներում: Իմ կարծիքով` «Բավարիա»-ն մնում է աշխարհի ուժեղագույն թիմը, բայց նրանց հնարավոր է հաղթել:
Ինչ վերաբերում է Լևանդովսկիին, ապա նա ֆանտաստիկ ելույթներ է ունեցել մեր ակումբի կազմում: Հուսով եմ, որ նա իր առավելագույն ուժերը կներդնի նաև վերջին երեք խաղերում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն մայիսի 17-ին մրցելու են Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:


































