Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը լուսանկարվել է The Edit ամսագրի նոր համարի համար՝ հայտնում է spletnik.ru-ն:
Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է բացասական հանդիսատեսի հետ պայքարի իր եղանակների մասին: «Ես մարդկանց դաժանության հետ բախվում եմ ամեն օր: Երբ մտնում եմ Twitter, աչքի պոչով նայում եմ մեկնաբանությունները… Մարդիկ կարող են դաժան լինել, սակայն ես չպետք է դրան ուշադրություն դարձնեմ»,- ասել է դերասանուհին:
49-ամյա դերասանուհին խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է դառնում չարագործների թիրախ: «Ինչու են նրանք ինձ ընտրում: Ես չեմ պարծենում իմ հաջողություններով, ընտանեկան երջանկությամբ: Ես չեմ վարձում թիկնապահների, չեմ ապրում շքեղ կյանքով: Ես չեմ պատմում իմ ամուսնության ու երեխաների մասին»,- պատմում է Փարքերը:










































