Ծագումով աֆրիկացի բորտուղեկցորդը, որն աշխատում է Air France-ի ավիաչվերթերում, գործատուի դեմ հայց է ներկայացրել ռասայական խտրականության համար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են աշխատանքից հյուսած մազերի պատճառով:
40-ամյա Աբուդաքար Տուրեն հայց է ներկայացրել Air France-ի դեմ, երբ նրան մի քանի չվերթի ժամանակ փորձել են արգելել կրել աֆրիկյան հյուսքեր՝ դրեդներ (աֆրիկյան հայտնի սանրվածք):
Տուրեի խոսով՝ ինքը մազերը մի քանի եղանակով է հյուսել, որ գոհացնի գործատուին, սակայն հետապնդումները չեն դադարել:
Նա դիմել է դատարան ու պահանջում է 50 հազար եվրո փոխհատուցում՝ հայտարարելով, թե իրեն հասցրել են դեպրեսիայի:
Air France-ը իր հերթին հերքում է ռասիզմի մեղադրանքները:









































