Արդեն հնարավոր է դարձել օդում եռաչափ օբյեկտի պատկերումը: Այդպիսի հնարավորություն է ընձեռում LIX եռաչափ գրիչը, որի միջոցով հնարավոր է օդում գծեր անել:
Զանգվածային արտադրության խթանման համար հեղինակները դրամահավաք են սկսել նախագծերի ֆինանսավորման Kickstarter կայքում: Արշավը սկսվել է երեկ, սակայն արդեն հավաքվել է նախատեսվածից եռակի շատ գումար: Այս մասին հայտնում է Boreedpanda.com-ը:
Աշխատանքի ընթացքը պարզ է: Գրիչը պետք է միացնել էլեկտրականության աղբյուրին, որի դերով կարող է հանդես գալ նաև համակարգչի USB բնիկը, գրիչում տեղադրել բարակ պլաստիկ ժապավեն, որը հալվելով՝ կծառայի նպատակին:










































