ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում հերթական գրառումն է կատարել՝ հիշեցնելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության մասին:
«Ադրբեջանն ուժեղ աջակցություն ունի Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության համար»,- գրել է Ուորլիքը:
Ուորլիքը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին կայուն խաղաղություն հաստատելու հարցում: