«Առավոտ»-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը երեկ անդրադառնալով քաղաքական դաշտի հնարավոր զարգացումներին` նշեց. «ՀՀԿ-ԲՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի տանդեմով խորհրդարանական հանրապետության ստեղծումը Սերժ Սարգսյանի հեռահար նպատակներից է: Սակայն նրան այս հարցում կամա թե ակամա օժանդակողները` ինչպես իշխանական, այնպես էլ «ընդդիմադիր» դաշտից, հուսախաբ են լինելու: Սերժ Սարգսյանն ընդամենը մտածում է փոխել արտաքին ձևը: Իրականում նա հետզհետե ձգտելու է ոչ միայն իրեն հատուկ ոճով «գցել» բոլորին, այլև տիրանալ նրանց սեփականությանը: Այստեղից պետք է հետևություն անել, թե ինչ կկատարվի համապատասխան անձանց և ուժերի հետ»:








































