Օկլահոմայի բանտում երեկ անցկացված անհաջող մահապատժից հետո նահանգապետ Մերի Ֆալինը կարգադրել է անցկացնել մահապատիժները կարգավորող արձանագրությունների անկախ ստուգում: Տեղի ունեցածը դատապարտել էր նաև Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բռնաբարության ու սպանության համար մահապատժի դատապարտված 38-ամյա Կլեյտոն Լոկետը երեկ մահկանացուն կնքել էր մահացու ներարկումից 20 րոպե անց: Տեղի ունեցածի պատճառով նույն օրը նշանակված մեկ այլ մահապատժի իրականացում հետաձգվել է երկու շաբաթով:
Այժմ, ինչպես հայտարարել է նահանգապետը, երկրորդ մահապատիժը կիրականացվի ստուգման ավարտից ոչ շուտ:




































