Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկա Տիգրան Նազարյանը մահվանից առաջ ուղերձ է ուղարկել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ի տարբերություն 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործներ կամ ոճիրին այս կամ այն կերպ առնչված, ապա կասկածելի հանգամանքներում վաղաժամ մահացած Նորայր Եղիազարյանի, Վռամ Գալստյանի, Համլետ Ստեփանյանի, Մուշեղ Մովսիսյանի, Ռոզա Հովհաննիսյանի, Հասմիկ Աբրահամյանի, Տիգրան Նաղդալյանի (չհաշված բոլոր իմաստներով կես-մարդ Միսակ Մկրտչյանին և Սերոբ Տեր-Պողոսյանին)՝ Տիգրան Նազարյանը հասցրել է անել իր քայլը: Թերևս, իր խորտակված կյանքի վրեժն է լուծել կամ մեզ անհայտ շարժառիթներ է ունեցել:

Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են, որ «Հայլուրի» Տիգրան Նազարյանին հենց այնպես չէին աքսորել Ամերիկա, և հենց այնպես չէր, որ հետագայում խուսափում էին անգամ նրա ամերիկյան հեռախոսազանգերին պատասխանել:

… Ահաբեկչությունից հետո մոտ 2 ժամ Նաիրիի հետ զրուցած Տիգրան Նազարյանն իրականում հրաշալի հասկանում էր, թե ինչի համար է ինքը համարվում կարևորագույն վկա:

Ամերիկյան մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Տիգրան Նազարյանը դատարանում չասած և ասուլիսին կեսբերան ակնարկած իր ամբողջ տեղեկատվությունը հանձնել է տեսաժապավենին:

…Թե ում է հասցեագրել Նազարյանն իր խոսքը և ում է այն վստահել՝ մենք չենք հրապարակում, մնալով պայմանավորվածության շրջանակներում: Մեզ հաջողվել է, սակայն, ճշտել որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ Նազարյանի բացահայտումները պարունակում են ուղղակի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ալիկ Հարությունյանի և էլի մի քանիսի հասցեին: Տիգրան Նազարյանի տեսաուղերձը նույնիսկ վերնագրված է. «Իմ վերջին և ուշացած հաղորդումը»: Ընթերցողի իրավունքն է կռահել, թե ում կարող էր ուղարկած լինել այն Տիգրանը, սակայն նա, ում փոխանցվել է այդ տեսաձայնագրությունը, գտնում է, որ ներկա պահին այն ջրի երես հանելը նպատակահարմար չէ, և պետք է սպասել ավելի հարմար պահի, այդ ընթացքում նախ ստուգելով դրա իսկությունը, կոնկրետ պարզել, թե արդյո՞ք այն մոնտաժված կամ կեղծ չէ, և ապա ձեռք բերել լրացուցիչ ապացույցներ ու հիմնավորումներ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում