Շոտլանդիայում ուկրաինական համայնքը պահանջել է Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդից ներողություն խնդրել այն բանի համար, որ նա որոշ առումներով հիանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բացի այդ, Պահպանողական, Լեյբորիստական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները համատեղ բաց նամակում Սալմոնդի խոսքերն անվանել են «ծանր հաշվեսխալ»:
Շոտլանդիայի վարչապետն ասել էր, որ Պուտինը վերականգնել է Ռուսաստանի՝ սեփական արժանապատվության զգացումը, ինչը լավ արարք է: Նա հավելել էր, որ ռուսները հրաշալի մարդիկ են:
Վարչապետը հայտնել է, որ ինքը ոչ միայն հիացմունք է արտահայտել, այլև քննադատել է Պուտինին Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության համար:








































