Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ուղևորվել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է Բեռլինում նոր դեսպանատան շենքի բացման արարողությանը:
Դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը ներկա են լինելու երկու երկրների արտգործնախարարները` Ահմեդ Դավութօղլուն և Գիդո Վեսթերվելեն: Ավելի ուշ Էրդողանը ելույթ կունենա Բեռլինյան ինստիտուտում:
Թուրքիայի վարչապետը վաղը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու է սիրիական ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Երկու առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր:









































