«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդումն այսօր պետք է նվիրվեր 2013 թ. Պետբյուջեի նախագծի քննարկմանը, որի համար հարցազրույցի էր հրավիրվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
Պարոն Մինասյանը մինչ հանդիպումը սկսելը խնդրել է ծանոթացնել հարցերին՝ անակնկալի չգալու համար, ապա հրաժարվել է մասնակցել եթերին: