Երկրագնդի վրա ամենաշոգ վայրերից մեկը Աֆրիկական խառնարանն է համարվում, որը տեղակայված է Աֆրիկա մայրցամաքի արևելքում, գրում է Mirfactov.com-ն: Մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանն այստեղ +45 °C-ից չի իջնում և կարող է հասնել մինչև +58 °C-ի:
Հետաքրքիրն այն է, որ կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններում մարդիկ աշխատում են այնտեղ: Այսպես, Դանակիլ անապատում, որը պարբերաբար ողողվում է Կարմիր ծովի ջրերով, ակտիվորեն աղ է արդյունահանվում: Հիմնականում այստեղ աշխատում են աֆարները: Աղը տեղափոխելու համար նրանք ուղտեր են օգտագործում: Արդյունահանման վայրից մինչև տեղափոխման վայրը քարավանը չորս օրում է հասնում:
Հարկ է նշել, որ այս աշխատանքը բավական վտանգավոր է, քանի որ ոչ բոլորը կկարողանան աշխատել ջերմային այս պայմաններում:










































