Լիբիայում տասնյակ ցուցարարներ փորձել են գրավել Համազգային կոնգրեսի (խորհրդարանի) շենքը: «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն` ցուցարարները ներխուժել են շենք այն պահին, երբ պատգամավորները քվեարկում էին նոր կառավարության կազմը հաստատելու համար։
Տեղի հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է քվեարկության գործընթացը, և այն պահին, երբ ցուցարարները ներխուժել են շենք, եթերը ընդհատվել է: Ուղիղ եթերը վերականգնվել է միայն այն ժամանակ, երբ իրավիճակը վերահսկելի է դարձել։








































