Ռուս գրողների ու պոետների ավելի քան 120 գիրք կվաճառվի մայիսի 21-ին Լոնդոնում կազմակերպվելիք Christie’s աճուրդում, հայտնում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես, աճուրդում կներկայացվեն Նիկոլայ Գումիլյովի «Դեզդեմոնա», «Այո, Աշխարհը լավն է, ինչպես ծերունին շեմին…» բանաստեղծությունների ձեռագրերը: Ձեռագրերի նախնական արժեքը կազմում է 118-168 հազար դոլար:
Վաճառքի է հանվել նաև Օսիպ Մանդելշտամի «Քարը» բանաստեղծությունների ժողովածուի առաջին հրատարակությունը, որը հեղինակը գրել է 1914թ. սեպտեմբերի 5-ին:
Այն նախնական գնահատվում է 84-135 հազար դոլար:
Բացի այդ՝ աճուրդի է ներկայացվել նաև Մանդելշտամի «Խոսակցություն Դանթեի մասին» աշխատանքի ձեռագիրը՝ նախնական 135-202 հազար դոլարով:












































